ԱՐՇԱՎՆԵՐ

Ամառային
Աշնանային
Ձմեռային
Գարնանային


Մեկօրյա հաճելի և կազդուրիչ ուսուցողական արշավների ծրագիր` Կյանքի Հմտությունների ինտերակտիվ ուսուցման նպատակով։
Արշավները կկազմակերպվեն դեպի Հայոց Լեռնաշխարհի գեղեցիկ ու առողջարար վայրերը, որտեղ մենք`
>> կվայելենք լեռնային բնության հրաշալի տեսարանները
>> կայցելենք հինավուրց վանքեր, բնության և ճարտարապետության հուշարձաններ
>> կխմենք կազդուրիչ աղբյուրների ջուրը, կշնչենք լեռնային անաղարտ օդն ու կամրապնդենք մեր առողջությունը
>> կստանանք առողջ ապրելակերպի մասին գիտելիքներ՝ ինտերակտիվ ուսուցման մեթոդով,
>> կկուտակենք դրական զգացողություններ, տպավորություններ ու հաճելի հիշողություններ



Տևողություն.
Արշավի մեկնարկը՝ Երևանից, առավոտյան ժամը 9:00–ին կամ 10:00–ին։ Ավարտը՝ երեկոյան ժամը 7:00–ին։ Ընդհանուր տևողությունը՝ մոտ 9-10 ժամ։


Տրանսպորտ.
Դեպի արշավային վայր կմոտենանք միկրոավտոբուսով (մոտ մեկ ժամում), ապա կքայլենք ոտքով, թեթև կամ միջին արշավային ռեժիմով (մոտ երկու ժամ մեկ ուղղությամբ, երկու ժամ հետ, ընդհանուր՝ չորս ժամ ողջ արշավի ընթացքում)


Բարդություն.
Կարող են մասնակցել հատուկ պատրաստվածություն չունեցող երիտասարդներ



Սնունդ.
Սնունդ կտրվի երկու անգամ, բաղկացած կլինի առողջարար բնամթերքներից/ բանջարեղեն մրգեր, չրեր, լեռնային բույսերով թեյեր և այլն,



Բարձրություն.
Արշավի ողջ ընթացքում բարձրության տատանումը կկազմի մոտ 1500 – 2000մ  ծովի մակարդակի համեմատ



Արշավային անհրաժեշտ հանդերձանք և իրեղեն.
Պետք է հագնել թեթև, հարմար, արշավային–սպորտային տիպի հագուստ, սպորտային կամ արշավային ամուր կոշիկներ, արևային գլխարկ, ունենալ արշավային ուսապարկ, անձրևանոց, սրբիչ, թաշկինակ, լապտեր, ատամի մածուկ և խոզանակ, թել ու ասեղ, ծալովի դանակ, ջրաման, փոքրիկ գդալ, յոդ, բինտ, պլաստիր և այլն։






Տեղեկատվություն.
Ամեն արշավից առաջ կլինի արշավի մասին ընդհանուր ծանոթացման հանդիպում, կտրվեն լրացուցիչ տեղեկություններ, կլինի հարց ու պատասխան կազմակերպիչների ու մասնակիցների միջև։ 

Արշավային ուղղություններ.
Ուղերթներն ընդգրկում են Հայաստանի բնաշխարհի մի շարք գեղատեսիլ վայրեր:

Հեռավորություն.
Երեվանից մոտ 50 կմ շրջագծով:

Բյուջե.
Մասնակցության ինքնարժեքը մեկ հոգու համար կկազմի մոտ 6000 վեց հազար դրամ, որը կնդգրկի
  >> տրանսպորտ,
  >> բնական, առողջ սնունդ,
  >> հետևյալ մասնագիտական աշխատանքներ՝
     >>> փորձառու ուղեկցում,
     >>> արշավային կենցաղի կազմակերպում,
     >>> խոհանոց, սնունդ,
     >>> հանգստի վայրի կազմակերպում,
     >>> վրանների վարձակալություն (անհրաժեշտության դեպքում՝ գիշերելու և / կամ անձրևից պաշպանվելու համար),
     >>> մարմնամարզական վարժությունների դասընթաց,
     >>> ուսուցողական և ժամանցային խաղերի կազմակերպում,
     >>> առողջ կենսակերպի մասին տեսական ու պրակտիկ դասնթաց:

No comments:

Post a Comment