Saturday, June 16, 2012

Մեր փիլիսոփայությունը


Արատտան ճամփորդ դպրոց է, որի ներքո մենք ինքնաճանաչման ու աշխարհի ճանաչման արժեքավոր փորձ ենք ձեռք բերում՝ ճանապարհորդելով։ Այս հիմքի վրա է կառուցված կյանքի ու կեցության փիլիսոփայության մասին մեր տեսլականը, որի արմատները մարդկության դարեր ի վեր կուտակած փորձից են սկիզբ առնում։ Ճամփորդելիս մեզ հարստացնում են աշխարհի մշակույթները։ Լեռներն ու անտառները մեր դպրոցի պատերն են, երկինքն առաստաղն է, իսկ արևը՝ խորանը։ Արատտան անդադար ստեղծվում ու զարգանում է մեր սրտերում։ Մենք ճամփորդներ  ենք, կյանքի ճամփորդներ։
Արատտան ամենուր է, ուր առկա են Աստծո և բնության գեղեցկությունն ու հզոր ուժը։